ՌԻԱ Նովոստին և Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը ՌԴ բուհերի կայքերի օպերատիվությունը ստուգել են երկրորդ անգամ

09.08.2011, 17:58
ՌԻԱ Նովոստին և Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը ՌԴ բուհերի կայքերի օպերատիվությունը ստուգել են երկրորդ անգամ

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԻԱ Նովոստի գործակալությունը Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի (ՀԱՀ-ԷԲԴ) հետ համատեղ ՌԴ հանրային պալատի նախաձեռնությամբ «Սոցիալական նավիգատոր» նախագծի շրջանակներում դիմորդների համար ռուսական բուհերի կայքերի մատչելիությունը գնահատող դիտարկման երկրորդ փուլն են անցկացրել:

Երկրորդ փուլում հետազոտողները գնահատել են դիմորդների  «վարկանիշային» ցուցակների օպերատիվությունը, որոնք ցույց են տվել նրանց տեղը մրցույթում, և «ընդունման ենթակա դիմորդների» ցուցակների օպերատիվությունը: Ըստ փորձագետների, անցյալ տարվա համեմատ տեղեկատվության առատության առումով իրավիճակը դեպի լավն է փոխվել, բայց շատ բուհեր 1-2 օրով ուշացրել են այս և այլ ցուցակների հրապարակումը:

Հետազոտության տվյալների համաձայն, բուհերի ճնշող մեծամասնությունը (շուրջ 90 տոկոս) գրանցման ենթակա դիմորդների վարկանիշային ցուցակը հրապարակել է ժամանակին՝ հուլիսի 27-ին:

«Բուհերը պարտավոր են հուլիսի 30-ին հրապարակել ընդունման ենթակա դիմորդների ցուցակը, որպեսզի դիմորդը վերջնական ընտրության ժամանակ ունենա, եթե նա մեկ կամ մի քանի բուհերում ընդգրկվել է այդ բաղձալի ցուցակում»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի (ՀԱՀ-ԷԲԴ) ռեկտորի տեղակալ Գրիգորի Կանտորովիչը: Ընդունման ենթակա դիմորդների ցուցակի հրապարակման ուշացումը, ըստ փորձագետի, խախտում է դիմորդի իրավունքները՝ նրա համար կրճատելով որոշում կայացնելու ժամկետը: -0-