Մոսկվայում Ադրբեջանի չորս քաղաքացիներ դատապարտվել են ավազակության և սպանությունների համար

09.08.2011, 14:14
Մոսկվայում Ադրբեջանի չորս քաղաքացիներ դատապարտվել են ավազակության և սպանությունների համար

Մոսկվայի քաղաքային դատարանը մեղադրական վճիռ է կայացրել Ադրբեջանի չորս քաղաքացիներին, ովքեր, քննության վարկածով, սպանել և թալանել են՝ փորձելով իրենց ենթարկել մայրաքաղաքում կանաչեղենի վաճառքով զբաղվող ձեռնարկությունների շահույթը, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հաղորդել Մոսկվայի ՔԿ գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլյոնկովան։

Դատավճիռը ներկայացվել է դեռ օգոստոսի 3-ին, բայց ավելի վաղ չի հրապարակվել։
«Ադրբեջանի չորս մեղադրյալ քաղաքացիներ՝ Հասիֆ Ջաֆարովը, Ադալատ Միզոևը, Սաբուխի Սամադովը և Ռուսլան Բաբաջանովը, 2009 թվականի նոյեմբերին փորձել են փոխել Մոսկվայի և Մոսկվայի շրջանի տարածքում կանաչեղենի առևտրի հետ կապված բիզնեսում ազդեցության ոլորտը։ Վաճառքից ստացված օրական հասույթը հարյուր հազարավոր ռուբլի էր կազմում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«2011 թվականի նոյեմբերի կեսերին Ջաֆարովը կազմակերպել է մայրաքաղաքում բիզնեսը վերահսկող մրցակցի սպանությունը։ Նա գնդակահարվել է Վերխնիե պոլյա փողոցի ավտոբուսի կանգառներից մեկի մոտակայքում։ Ութ օր անց Ջաֆարովը և նրա «ընկերները»՝ Միրզոևը, Սամադովը և Բաբաջանովը «Վարշավկա 33» մանրամեծածախ շուկայի տարածքում հարձակվել են կանաչեղենի վաճառքով զբաղվող երկու ձեռներեցների վրա, առևանգել են նրանց անձնական իրերը և սպառնացել, որ «նրանց հարցերը կլուծեն», եթե շարունակեն առուվաճառքը շուկայում»,- նշել է Ցիպլյոնկովան։

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ երեք հոդվածներով՝ «սպանություն», «ավազակություն» և «հրազենի անօրինական շրջանառություն»։

«Մոսկվայի քաղաքային դատարանը 2011 թվականի օգոստոսի 3-ին Ջաֆարովին և Սամադովին 15 տարվա, Բաբաջանովին՝ 14 տարվա, իսկ Միզոևին՝ 11 տարվա ազատազրկման է դատապարտել»,- նշել է գործակալության զրուցակիցը։ -0-