ՌԴ-ում յուրաքանչյուր բարձրդասարանցին թմրանյութ է օգտագործում. գլխավոր նարկոլոգ

04.08.2011, 18:02
ՌԴ-ում յուրաքանչյուր բարձրդասարանցին թմրանյութ է օգտագործում. գլխավոր նարկոլոգ

Ռուսաստանում մոտավորապես յուրաքանչյուր տասներորդ  բարձրդասարանցին և յուրաքանչյուր հինգերորդ ուսանողը թմրանյութ է օգտագործում, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը:

«Թմրանյութ է օգտագործում ավագ դասարանցիների 10-13 տոկոսը և բուհերի ուսանողների 15-30 տոկոսը»,- կլոր սեղանի շուրջ ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, այդ միջավայրում պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքը՝ թմրամոլության քանակի հինգ-յոթ անգամ նվազումն է:

Երիտասարդության շրջանում թմրամոլությունը կանխելու նպատակով Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության (ԹՎԴԾ) կայքում հատուկ նյութեր են տեղադրվել, և դրանց ծանոթացել է արդեն ավելի քան 7,5 մլն անչափահաս, հայտնել է ԹՎԴԾ կանխարգելման ոլորտի միջգերատեսչական փոխգործակցության ապահովման դեպարտամենտի  պետ Վլադիմիր Գոլուբովսկին:

«Ավելի քան 7,5 մլն անչափահասներ մտել են մեր կայք և դիտել ինտերնետ դասը, նրանք ինֆորմատիկայի դասերի ընթացքում ուսումնասիրել են մեր ծառայության նյութերը, մեզ մոտ անցկացվող պրոֆիլակտիկ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը: Նրանք մինչ օրս այցելում և հետաքրքրվում են այդ խնդրով, նրանց ծնողները նույնպես այցելում են»,- ասել է նա:

«Իրավունք ունեմ իմանալու» հակաթմրամոլային ուղղվածության համառուսական առաջին ինտերնետ դասի բաժինը ԹՎԴԾ կայքում հայտնվել է անցյալ տարվա սեպտեմբերին: Դրանում բժշկական, սոցիալական և բարոյահոգեբանական տեսակետների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն է տեղադրված, որոնք կապված են թմրամոլության հետ, այդ թվում թեմատիկ տեսանյութեր և նույնիսկ համակարգչային խաղեր: -0-