Հայաստանի երիտասարդական կառավարությունը Պուտինին հրավիրել է ԱՊՀ երկրների երիտասարդական հավաքին

02.08.2011, 13:12
Հայաստանի երիտասարդական կառավարությունը Պուտինին հրավիրել է ԱՊՀ երկրների երիտասարդական հավաքին
Հայաստանի երիտասարդական կառավարությունը Պուտինին հրավիրել է ԱՊՀ երկրների երիտասարդական հավաքին

«Հայաստանի երիտասարդական կառավարության» ներկայացուցիչները «Սելիգեր 2011» համառուսական երիտասարդական կրթական համաժողովի ընթացքում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին Ծաղկաձորում օգոստոսի վերջին կայանալիք ԱՊՀ երկրների երիտասարդական հավաքին մասնակցելու հրավեր են փոխանցել, հաղորդում է ՀԵԿ-ի մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի 1-ին Պուտինը հանդիպել է «Սելիգեր 2011» համաժողովի մասնակիցներին և երիտասարդներին: Հանդիպման սկզբում ՀԵԿ-ի պատվիրակները դիմել են Պուտինին, պաշտոնական նամակ-հրավեր են փոխանցել և հայ երիտասարդների կողմից հրավիրել են նրան մասնակցել «Ծաղկաձոր 2011» ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական կրթական համաժողովի բացման պաշտոնական արարողությանը», - նշվում է տեղեկատվության մեջ:

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, մի քանի մանրամասներ է ճշտել համաժողովի մասին, խոստացել է մտածել և հայտարարել իր որոշման մասին:

Բացի այդ, Facebook սոցիալական կայքում «Հայաստանի երիտասարդական կառավարության» ակտիվիստները հատուկ էջ են ստեղծել, որի շրջանակներում հազարավոր երիտասարդներ աջակցում են ՀԵԿ-ի անդամներին և ցանկանում են տեսնել Պուտինին «Ծաղկաձոր 2011» համաժողովի ժամանակ:

Այս տարվա օգոստոսի 20-30-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո տեղի կունենա երիտասարդական ճամբար-կրթական հավաք՝ Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների շուրջ հազար երիտասարդների մասնակցությամբ:-0-