Անհայտ անձինք ձվեր են նետել Մոսկվայի գլխավոր հնագետի վրա

28.07.2011, 12:56
Անհայտ անձինք ձվեր են նետել Մոսկվայի գլխավոր հնագետի վրա

Լրագրողների հետ հանդիպումից առաջ անհայտ երիտասարդների խումբը ձվեր և մայոնեզի փաթեթեներ է նետել Մոսկվայի գլխավոր հնագետ Լեոնիդ Կոնդրաշովի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Հինգշաբթի Տրիումֆալնայա հրապարակում Կոնդրաշովը պետք է լրագրողներին ներկայացներ այդ վայրի հնագիտական պեղումների արդյունքները։ Երբ նա դուրս է եկել լրագրողների մոտ, հանկարծ վազելով նրան են մոտեցել մի քանի երիտասարդներ և Կոնդրաշովի վրա ձվեր և մայոնեզի փաթեթներ են նետել։ Այնուհետև երիտասարդները ցրվել են։

Կոնդրաշովը ստիպված է եղել ընդհատել ճեպազրույցը և մոտենալ շինարարական վագոնին, որպեսզի իրեն կարգի բերի։

Այս հրապարակի պեղումները սկսվել են 2010թ.-ի սեպտեմբերի վերջին։

XVIII  դարից սկած այդ վայրում հաղթական կամարներ են եղել, մաքսատան շենքը և զինվորական կալանատունը, կառապանների տներն են եղել։ Ավելի վաղ հնագետներն այստեղ տարբեր դարաշրջանների 100 առարկաներ են գտել, այդ թվում՝ հոլանդական խողովակներ, կանացի զարդեր և մետաղադրամներ։

Հնագիտական բացահայտումներն անցկացվում են 5,5 հազար մեքենաների ստորգետնյա ավտոկայանատեղիի առաջիկա շինարարության կապակցությամբ՝ «Բոլշոյ Լենինգրադսկի» վերականգնման ծրագրի շրջանակներում, ՄԿԱԴ-ից մինչև Մանեժնայա հրապարակ:-0-