ԱՄԿ-ն առաջարկում է ակտիվորեն ընդունել միգրանտներին ռուսական արհմիություններ

27.07.2011, 12:59
ԱՄԿ-ն առաջարկում է ակտիվորեն ընդունել միգրանտներին ռուսական արհմիություններ
ԱՄԿ-ն առաջարկում է ակտիվորեն ընդունել միգրանտներին ռուսական արհմիություններ

Արհմիությունները կարող են օգնել աշխատանքային միգրանտներին Ռուսաստանում ինտեգրվել նոր միջավայր, դրա համար հարկավոր է ընդունել նրանց արհմիություններ, լեզու և մշակույթ սովորեցնել, չորեքշաբթի Վլադիվոստոկում տեղեկացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչ Սերգիուս Գլովացկասը:

ԱՄԿ-ի սեմինարը մեկնարկել է չորեքշաբթի Վլադիվոստոկում, մասնակիցները քննարկում են Ռուսաստանում աշխատանքային միգրանտների խնդիրներն ու նրանց իրավունքների պաշտպանության միջոցները:

ԱՄԿ-ի ներկայացուցչի խոսքերով՝ գագաթնաժողովի ավարտից հետո կարևոր է Ռուսաստան այցելած միգրանտների ինտեգրմանն ուղղված միջոցներ ձեռնարկել:

«Նրանց ինտեգրումը մեծամասամբ արհմիությունների խնդիրն է, որպեսզի միգրանտներն ունենան ոչ միայն իրավունքներ, այլև պարտավորություններ: Արհմիությունները կարող են միգրանտներին սովորեցնել լեզու, մշակույթ», - ասել է նա: Պրիմորիեում աշխատում են Չինաստանից, Վիետնամից, ԱՊՀ երկրներից ժամանած աշխատանքային միգրանտներ: «Դա այլ սոցիում է, այդ երկրամասը մուլտիմշակութային կաթսա է», - ասել է Գլովացկասը:

Նրա տվյալներով՝ Պրիմորիեի շինարարների արհմիություն են արդեն դիմել միգրանտներ, ովքեր ցանկանում են ներառվալ արհմիութենական կազմակերպություն: Պրիմորիեի Օկտյաբրսկի շրջանում գտնվող ձեռնարկություններից մեկի չինացի աշխատակիցները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, արդեն ներառվել են ագրոարդյունաբերական համալիրի աշխատակիցների արհմիությունում:-0-