Մոսկվայի մետրոյի ջերմաստիճանը գերազանցել է թույլատրելի առավելագույնը կայարանների 30 տոկոսում

26.07.2011, 20:02
Մոսկվայի մետրոյի ջերմաստիճանը գերազանցել է թույլատրելի առավելագույնը կայարանների 30 տոկոսում

Մոսկովյան մետրոյում օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սահմանված շոգի պատճառով գերազանցել է թույլատրելի ցուցանիշը՝ +28 աստիճանը, 50 կայարաններում, ինչը գրեթե դրանց երրորդ մասն է կազմում, այս մասին վկայում են մայրաքաղաքի մետրոյի կայքում տեղադրված նյութերը։

2011թ.-ի հուլիսի սկզբին Մոսկվայում սահմանված շոգի պատճառով օդի ջերմաստիճանը մետրոյի 11 կայարաններում գերազանցել է թույլատրելի +28 աստիճան տաքությունը։ Որից հետո երբ շոգը մայրաքաղաքում թուլացել է, ջերմաստիճանը կարգավորվել է։ Սակայն վերջերս շոգը վերադարձել է մայրաքաղաք, երկուշաբթի Մոսկվայում գրանցվել է այս ամռան ջերմաստիճանային ռեկորդը, առաջին անգամ տարեսկզբին օդը տաքացել է մինչև +33 աստիճան։ Ընդհանուր առմամբ մոսկովյան մետրոյում 167 փակ տեսակի կայարան կա։ -0-