Ղրղզստանի հարավում երկրաշարժը 3,8 հազար շենքերի վնաս է հասցրել

25.07.2011, 13:29
Ղրղզստանի հարավում երկրաշարժը 3,8 հազար շենքերի վնաս է հասցրել

Անցած շաբաթ Ղրղզստանի հարավում տեղի ունեցած հզոր երկրաշարժն ավելի քան 3,8 հազար շենքերի և կառույցների վնաս է հասցրել, դրանցից ավելի քան 700-ը գտնվում են վթարային վիճակում, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը։ 

ՄՍԿ 12 բալանոց սանդղակով 8 և 3,5 բալանոց ուժգնությամբ երկու ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել հուլիսի 20-ի գիշերը Ֆերգանայի հովտում։ Դրանց էպիկենտրոնը գտնվել է Ղրղզստանի հարավում Բատկեն քաղաքի շրջանային կենտրոնից 52 կմ դեպի արևելք և Սովետսկոյե գյուղից ընդամենը 7 կմ հեռավորության վրա։ Զոհեր չկան, վիրավորվել է 15 մարդ։

Ըստ նրա տվյալների՝ հանրապետության առավել տուժած Քադամջայան  շրջանում ԱԻՆ-ն ավելի քան 110 բազմատեղանոց վրաններ է տեղադրել անօթևան մնացած ընտանիքների համար և ևս 250 վրան է տրամադրել ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչությունը։

Վարչապետ Ալմազբեկ Աթամբաևի կարգադրությամբ հանրապետությունում երկրաշարժի հետևանքների վերացման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։ -0-