Ոստիկանությունը փնտրում է հեռախոսային խուլիգանին, ով տեղեկացրել է Կրեմլում ռումբ տեղադրված լինելու մասին

18.07.2011, 16:39

Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է հեռախոսային խուլիգանին, ով երկուշաբթի տեղեկացրել է, թե իբր Կրեմլում ռումբ է տեղադրված, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է  մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը։

 «02» ծառայություն ահազանգը ստացվել է մոսկովյան ժամանակով ժամը 13.35-ին։ Զանգող տղամարդը հայտնել է, որ Կրեմլի սենյակներից մեկում պայթուցիկ սարք է տեղադրել և առաջիկայում այն կգործի»,- ասել է գործակալության զրուցակիցը։ 

 «Տվյալ տեղեկատվությունն անմիջապես փոխանցվել է ԱԴԾ աշխատակիցներին, ովքեր պատասխանատու են օբյեկտի պահպանման համար, - հայտնել է աղբյուրը։ -Ոստիկանության աշխատակիցներն իրենց կողմից զանգահարողին են փնտրում, փորձում են հաստատել հեռախոսահամարը կամ տաքսոֆոնը, որից զանգ է ստացվել։ Նաև ֆոնոսկոպիկ բազայով ստուգվում է տղամարդու ձայնը, որտեղ մտնում են բոլոր հեռախոսային խուլիգանների ձայները»։

Իրավապահ մարմիններում վստահ են, որ իբր Կրեմլում  սպասվող պայթյունի վերաբերյալ ստացված զանգը հեռախոսային ահաբեկչության հերթական դեպք է։ Ամեն դեպքում, յուրաքանչյուր նման տեղեկատվություն մանրազնին  ստուգվում է։ -0-