«Բուլգարիայի» 29 ուղևորի ճակատագիրն անհայտ է մնում. ԱԻՆ

13.07.2011, 14:35
«Բուլգարիայի» 29 ուղևորի ճակատագիրն անհայտ է մնում. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Անհայտ է մնում «Բուլգարիա» շոգենավի 29 ուղևորի ճակատագիրը. նավը խորտակվել է հուլիսի 10-ին Վոլգայում, չորեքշաբթի տեղեկացրել է ԱԻՆ-ի Պրիվոլժեի տարածաշրջանային կենտրոնի պետ Իգոր Պանշինը:

ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ խորտակված շոգենավում 208 մարդ է եղել, որոնցից 99 կին, 43 երեխա և 66 տղամարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այժմ գտնվել են 100 զոհվածերի մարմինները, որոնցից 63-ը կանայք են, 18-ը երեխաներ և 19 տղամարդ», - ասել է տարածաշրջանային կենտրոնի ղեկավարը սելեկտորային խորհրդակցության ընթացքում: Պանշինը հիշեցրել է, որ փրկվել է 79 ուղևոր և անձնակազմի անդամները: Փրկվածների թվում են 29 կին, 11 երեխա և 39 տղամարդ:  

Այսպիսով, 29 մարդու ճակատագիր անհայտ է մնում: «Որոնց թվում են յոթ կին, 14 երեխա, 19 տղամարդ», - նշել է Պանշինը:

Աղետի հանգամանքները պարզվում են: Արտակարգ պատահարի ականատեսները նշում են, որ նավը դուրս է եկել նավահանգստից՝ աջ կողմի վրա թեքությամբ: Այն կարող է շրջվել կողքից եկած ալիքի հետևանքով, ավելի վաղ տեղեկացրել էր Պանշինը: Ըստ հետաքննության՝ արտակարգ պատահարի գլխավոր վարկածը տեխնիկական անսարքությունն է, հայտարարել է ՆԳՆ-Թաթարստանի բաժանմունքը:-0-