420.79
4.21
388.47
+19
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 13 մլն դրամի յուրացում`Բրյուսովի անվան համալսարանում. առաջադրվել է մեղադրանք

20:32
18 Հունիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի Արմենիա/. Յուրացումներ են բացահայտվել Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ այդ յուրացումներին առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ, հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2017 թվականի փետրվարին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նյութեր են ստացվել «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նյութական միջոցների պակասորդի վերաբերյալ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Քննությամբ հիմնավորվել է, որ Հ. Գալստյանը, աշխատելով «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` որպես կենտրոնական պահեստի պահեստապետ, հանդիսացել է նյութական պատասխանատու անձ։

2012թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 23-ը Հ.Գալստյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համալսարանի կենտրոնական պահեստ ստացված և համալսարանի՝ իրեն հանձնված գույքային ընդհանուր ֆոնդից առանց համապատասխան ձևակերպման, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքներ:

Աղբյուրի հաղորդմամբ, աարզվել է նաև, որ կենտրոնական պահեստում գոյացած ապրանքանյութական արժեքների պակասորդը թաքցնելու նպատակով, ըստ քննության տվյալների, Գալստյանը 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2014թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում կենտրոնական պահեստից ապրանքանյութական արժեքների ստացման պահանջագրերում բաց թողնվող ապրանքների սյունակներում ձեռագիր եղանակով փոփոխել է ելքագրված գրենական և տնտեսական ապրանքների քանակը և տեսակը, որից հետո կեղծված պահանջագրերը ներկայացրել հաշվապահություն:

Ձեռագիր ուղղումների արդյունքում արտացոլված կեղծ տեղեկությունները մուտքագրվել են «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվապահական հաշվառման ՀԾ ծրագիր, ինչի արդյունքում հափշտակված 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքների մի մասի պակասորդը՝ 5.114.433 դրամ գումարի չափով, քողարկվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան համալսարանի պահեստի պահեստապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակություններին այլ անձանց հնարավոր առնչության վերաբերյալ։ Բացի այդ, չարաշահումներ են հայտնաբերվել նաև ՊՈԱԿ-ի տպարանում և ՊՈԱԿ-ին պատկանող Ծաղկաձորի հանգստյան տանը:

Գալստյանի մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործն ուղարկվել դատարան։

Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ