ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 20–ից արգելվել է Սևանա լճում ձկների որսը, գրում է «Առավոտ» թերթը։
Ինչպես գրում է պարբերականը, հղում անելով մասնագետներին, նախապատրաստական աշխատանքները դեռևս նոյեմբեր ամսից պետք էր սկսել, որպեսզի այդ ձկները կարողանային հասնել ձվադրավայրեր։ Մինչդեռ ամիսներ շարունակ փողոցներում, ամեն քայլափոխի վաճառվող Սևանի թարմ և ապխտած սիգը վկայում է այն մասին, որ Սևանա լճից անխնա որս է իրականացվել։
Նախօրեի դրությամբ Տիգրան Մեծ, Խանջյան և Խորենացի փողոցներում սիգն ազատ վաճառվում էր, և փողոցներում կարգ պահպանող որևէ ոստիկանի ուշադրությունն այն չէր գրավում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում