ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի երաժիշտ, System Of a Down (SOAD) լեգենդար ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ժամանեց Երևան։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից Փարաքար շրջանում սեղաններ են գցվել։
Դիմավորողներին գլխավորել է հայկական ընդդիմության ղեկավար, Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նախօրեին Փաշինյանը հայտնել էր, որ պատրաստվում է դիմավորել Թանկյանին, ուղեկցել նրան Հանրապետության հրապարակ, այնուհետև հանդես գալ կարճ ելույթներով։ -0-