441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

14:59
28 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի նիստում ընթերցեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դատավճիռը։

Բաբայանը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման։

Հայաստանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը մարտի 22–ին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր է հայտնաբերել։

Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում մեղադրանք է ներկայացվել նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին։

Դատավոր Արշակ Վարդանյանի ընթերցած դատավճռում նշվում է, որ Սամվել Բաբայանը մեղավոր է ճանաչվում փողերի լվացման և զինամթերքի անօրինական ձեռքբերման դրդման փաստով։

Загружается новость ... "Лево"

«Սամվել Բաբայանին ճանաչել մեղավոր Հայաստանի քրեական օրենսգրքի 190–րդ հոդվածի 1–ին մասով (Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը), 38-235–րդ հոդվածի 2–րդ մասով (զինամթերքի անօրինական ձեռքբերմանը, պահելուն և փոխադրելուն դրդելը) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատժաժամկետների մասնակի գումարման միջոցով դատապարտել նրան 6 տարվա ազատազրկման»,– ասել է Վարդանյանը։

Ավելի վաղ իր մեղքը չընդունած Բաբայանի համար դատախազը պահանջել էր յոթ տարվա ազատազրկում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ