481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը սկսել է Մոսկվա–Գյումրի չվերթի ավիատոմսերի վաճառքը
19:51
21 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Պոբեդա» («Աերոֆլոտ» խումբ) բյուջետային ավիաընկերությունն անցել է Մոսկվայից («Վնուկովո» օդանավակայան) Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրի չվերթի ավիատոմսերի վաճառքին։

Ինչպես հայտնում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը, հղում անելով ընկերության կայքին, վաճառքները մեկնարկում են այսօրվանից։ Առաջին չվերթը ծրագրված է դեկտեմբերի 15–ին երկու ուղղություններով` Մոսկվայից Գյումրի և Գյումրուց Մոսկվա։ Նշված ուղղությունն ունի նվազագույն սակագնով` 999 ռուբլով (մոտ $16), սահմանափակ թվով տոմսեր։

Ավիաընկերությունը կիրականացնի կանոնավոր թռիչքներ շաբաթական երեք անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին։ Միաժամանակ, ուղևորների համար ընկերությունը կազմակերպում է հատուկ հարմարավետ փոխադրում Գյումրու օդանավակայանից Երևան` Fly&Bus ծառայության շրջանակում։

«Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում «Պոբեդայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը նշեց, որ ընկերությունն ավելի վաղ ստացել էր Երևանի չվերթերի թույլտվություն, սակայն շատ շուտով հրաժարվեց այդ ուղղությունից։

«Երևանի թույլտվությունը վերցրինք, հույս ունենալով, որ կկարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել «Զվարթնոցի» հետ մեզ հատուկ պայմաններ պայմաններ տրամադրելու վերաբերյալ, բայց դա տեղի չունեցավ։ Միաժամանակ, Հայաստանի ավիաիշխանությունները մեզ առաջարկեցին այլընտրանքային տարբերակ` Գյումրու օդանավակայանը։ Այն գտնվում է Երևանից 120 կմ հեռավորության վրա և իրեն ներկայացնում է որպես լոուքոստ–օդանավակայան։ Մենք խոսեցինք կառավարիչ ընկերության հետ և հասանք փոխշահավետ պայմանների»,– ասաց Կալմիկովը։

«Պոբեդան» «Աերոֆլոտ» խմբի էժան փոխադրող է։ Ավիաընկերության չվերթերը կատարվում են Boeing-737-800 տասներկու ինքնաթիռներով 58 ուղղություններով, այդ թվում` միջազգային։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:50
30 Մայիսի 2017
Ոստիկաններն ու քննիչները չարաշահել են պաշտոնեական դիրքը. հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանների  և քննիչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հաղորդումների հիման վրա։
12:50
30 Մայիսի 2017
Հայաստանի ԱԺ երեք պատգամավորների լիազորությունները դադարեցվել են
Նոր գումարման Ազգային ժողովի 3 պատգամավորների լիազորությունները դադարեցվել են:
08:00
30 Մայիսի 2017
Երկուշաբթի` մայիսի 29-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 29-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
17:53
29 Մայիսի 2017
ՀԾԿՀ պետի տեղակալ է նշանակվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին։
17:05
29 Մայիսի 2017
Անչապահասների նկատմամբ բռնության դեպքերը Հայաստանում կրճատվել են
2017 թ-ի առաջին 4 ամիսներին Հայաստանում անչափահասների նկատմամբ արձանագրված բռնությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են:
15:39
29 Մայիսի 2017
Հայաստանի առաջին արևային խանութ-ավտոբուսը կշրջի երկրի զբոսաշրջային վայրերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խորհրդային «ՊԱԶ» ավտոբուսը հայ գործարարի շնորհիվ  ձևափոխվել է։
15:08
29 Մայիսի 2017
Արցախում զինծառայողների ջրահեղձ լինելուց հետո պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու տեղակալները. ՀՀ ԶՈւ
Ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձիք ենթարկվել են տույժի, եղել են նաև  պաշտոնանկություններ։
13:28
29 Մայիսի 2017
Բավրայի մաքսակետի պետն ու բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին:
23:17
28 Մայիսի 2017
Թոմ Քաթինան «Ավրորա» 2–րդ մրցանակաբաշխության դափնեկիրն է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրապարակվեց  Aurora Prize-2017–ի դափնեկրի անունը։
21:30
28 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։
21:17
28 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
16:50
28 Մայիսի 2017
Տեղեկատվական անվտանգության իրավիճակը Հայաստանում բարելավվում է
Վերջին 1,5-2 տարիներին տեղեկատվական անվտանգության մակարդակի բարելավման հարցում դրական միտում է նկատվել: