ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Վերաքննիչ քրեական դատարանը հինգշաբթի հետաձգեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների` նրա նկատմամբ խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու բողոքի քննումը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հունվարի 18–ին որոշեց երկու ամսով երկարաձգել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը:
«Քոչարյանի գործով լսումը հետաձգվել է մինչև վաղը ժամը 15։00, քանի որ պաշտպանությունը չի ավարտել իր բողոքի ներկայացումը»,– ասաց դատախազ Վահագն Մուրադյանը։
Նրա խոսքով, Գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել պաշտպանության միջնորդությունն անմիջապես նրանից հետո, երբ ամբողջությամբ կներկայացվի։
Պաշտպանության փաստարկները
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին ասաց, որ պաշտպանությունն իր դիրքորոշումն ամբողջովին ներկայացրել է։
Загружается новость ...
"Право"
«Մնում է, որ վաղը պաշտպանության բոլոր ներկայացուցիչները ներկայացնեն իրենց փաստարկները և ելույթ ունենա ինքը` Քոչարյանը»։
Նա նաև քիչ հավանական է համարում, որ պաշտպանության միջնորդության վերջնական որոշումը կընդունվի վաղը, բացատրելով նրանով, որ նիստի համար հատկացվելու է ընդամենը երեք ժամ։
Քոչարյանի` դատարանում ելույթ ունենալու որոշման մասին
Ալումյանը հայտնեց, ոչ Քոչարյանը որոշել է ելույթ ունենալ դատարանում` հույս ունենալով, որ գործով օբյեկտիվ որոշում կկայացվի։
«Մենք կանխատեսում էինք, որ առաջին ատյանի դատարանը, անկախ բոլոր փաստարկներից, նյութերից, ապացույցներից, չի կարող անկողմնակալ որոշում կայացնել, այսինքն, դատը հիմնականում ֆորմալ էր։ Մենք այդ մասին հայտնեցինք պարոն Քոչարյանին, և նա որոշեց չմասնակցել առաջին ատյանի դատարանի նիստերին»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։ Հունվարի 18–ին Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով։–0–