Քըրք Քըրքորյանի ժառանգությունը կբաշխվի առանց ՀՀ իշխանությունների միջամտության
12.02.2016,
11:04
Քըրքորյանի փողերի օգտագործման շուրջ ՀՀ իշխանական վերնախավում որոշակի կրքեր են բորբոքվում:
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Քըրքորյանի փողերի օգտագործման շուրջ ՀՀ իշխանական վերնախավում որոշակի կրքեր են բորբոքվում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Ըստ պարբերականի, սակայն, Քըրքորյանի թողած ժառանգության բաշխման մասին որևէ ստույգ տեղեկություն չկա և շրջանառվող լուրերը դեռ ճշտված չեն։
Գաղտնիության պայմաններում բացվել է Քըրք Քըրքորյանի կտակը>>
Այդուհանդերձ, ըստ թերթի ունեցած տեղեկությունների, Քըրք Քըրքորյանը պատվիրել է, որ այդ գումարը հատկացնելու, բաշխելու կամ օգտագործելու վրա ՀՀ իշխանությունները չպետք է որևէ վերահսկողություն ունենան։
«Հայաստանին հատկացվող գումարով իրականացվող ծրագրերի վերահսկողության համար պետք է ստեղծվի հատուկ վերահսկող մարմին, որի անդամներից և ոչ մեկը չպետք է լինի ՀՀ պաշտոնյա։ Վերահսկումը պետք է լինի հիմնականում ԱՄՆ քաղաքացիներից, միգուցե նաև ամերիկահայերից կազմված խորհրդի միջոցով»,– գրում է թերթը։
Ընդգծվում է նաև, որ գումարների տրամադրման կամ այդ գումարներով իրականացվող ծրագրերի վերահսկողության մեջ առանցքային դեր կունենա նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ -0-