Քաոս «Ֆիրդուսի» շուկայում. առևտուրը կաթվածահար է եղել (ՖՈՏՈ)

19.07.2017, 19:51
Վաղ առավոտից «Ֆիդուսի» շուկայի առևտրային տարածքներում լարված իրավիճակ է։
Քաոս «Ֆիրդուսի» շուկայում. առևտուրը կաթվածահար է եղել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Վաղ առավոտից «Ֆիդուսի» շուկայի առևտրային տարածքներում լարված իրավիճակ է։

Դեռ հունիսի սկզբին Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ այդ շուկան կտեղափոխվի մայրաքաղաքի այլ առևտրային կետեր` տվյալ հատվածում նախատեսվող շինարարական աշխատանքների կապակցությամբ։ Իսկ այսօր այն մտավ ակտիվ փուլ։
 - рис.1

Առավոտյան ժամը 5:30-6:00–ին անհայտ անձինք եկել են «Ֆիրդուսի» փողոց և փորձել տրակտորներով քանդել առևտրային վրանները։ Սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ շուկայի աշխատողները միջամտել են և թույլ չեն տվել ոչ մի տաղավարի ապամոնտաժում։ Առևտուրը շուկայում դադարեցվել է, բայց տաղավարները մնացել են կանգուն։

 - рис.2

 - рис.3

Մի քանի ժամ անց շուկային շինտեխնիկա է մոտեցվել, որը ոստիկանների վերահսկողության ներքո սկսել է հաղորդակցային ուղի փորել, որն էլ փորվել է մեկ ժամում ողջ առևտրային փողոցի միջով։

 - рис.4

Իրենց աշխատանքային տեղերում մնացած առևտրականների շրջանում իսկական քաոս էր։ Հնչում էին բղավոցներ նմանատիպ գործողությունների անօրինականության մասին, շատերը պահանջում էին շինարարական աշխատանքների անցկացման թույլտվությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնել։

Նմանատիպ հայտարարություններից մեկին տեխնիկան ուղեկցող քաղաքացիական անձն ասել է, որ բոլոր գործողություններն օրինական են, և համապատասխան փաստաթղթեր կան։

 - рис.5

Շուկայի աշխատողներն ամեն կերպ փորձել են խոչընդոտել տեխնիկայի օգտագործումը` ձեռքի տակ ընկած նյութերից բարիկադներ կանգնեցնելով։ Սակայն տեխնիկան ուղեկցող անձինք դրանք էլ են քանդել, իսկ իրենք` աշխատողները, այդ անձանց ճնշման ներքո ստիպված են եղել ազատել ճանապարհը և սկսել արագ հավաքել իրենց առևտրային կետերը։ Արդյունքում Ֆիրդուսի փողոցի բոլոր տաղավարները դադարել են աշխատել։



«Վաղը վարկ ունեմ մարելու, ինչո՞վ եմ դա անելու։ Կառավարությունն իմ փոխարեն դա կանի՞։ Պետք է երեխաներիս կերակրեմ, իսկ այժմ հացի փող չեմ կարողանա վաստակել»,– ասել է շուկայի մի կին աշխատող։

Շատերն ասում էին, որ նախնական որևէ զգուշացում առևտրային տաղավարների տեղափոխման մասին չի եղել։

Սակայն որոշ աշխատողներ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել են, որ նախազգուշացումներ, այնուամենայնիվ, եղել են, բայց նրանց տրամադրվող առևտրային գոտիներն իրական այլընտրանք չեն։

«Ես մի անգամ փորձել եմ աշխատել այդ գոտիներից մեկում, բայց մի ամբողջ օր կանգնել եմ և ոչ մի գնորդ չի եղել»,– ասել է աշխատողներից մի կին։

Загружается новость ... "Право"

Ժամեր առաջ շինարարական աշխատանքները Ֆիրդուսի փողոցում շարունակվում էին։
Ապամոնտաժումը նախատեսվում է իրականացնել N33 թաղամասի (Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի տարածք) կառուցապատման նախագծի շրջանակում` 5 հեկտար հողատարածքում, որտեղ կկառուցվի 85 մետր տրամագծով կլոր հրապարակ` բազմահարկ ստորգետնյա ավտոկայանատեղերով։ Այնտեղ նաև կհայտնվեն նոր փողոցներ, հասարակական օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։

Ճարտարապետները կպահպանեն հարակից բոլոր այն շինությունները, որոնք համարվում են ճարտարապետական հուշարձաններ։ Նոր շենքերը կլինեն 5–7 հարկանի։ Կառուցապատման ենթական տարածքները հետագայում նախատեսվում է նոր փողոցների միջոցով կապել «Վերնիսաժին»։

Նախագծի շրջանակում (որը նախատեսվում է իրականացնել 3–4 տարում) կառուցապատման ենթակա շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսը կկազմի 200 հազար քմ։ Թաղամասի կառուցապատման նախագծի արժեքը գնահատվում է 300 մլն դոլար։–0–