ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Ռուսաստանցի առաջնորդն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վրա, և համոզմունք է հայտնել Ռուսաստանի ու Հայաստանի միջև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում դաշնակցային կապերի, կառուցողական գործակցության և գործընկերային փոխազդեցության հետագա ամրապնդման վերաբերյալ, ինչն ամբողջովին բավարարում է երկու պետությունների եղբայրական շահերին և ընթանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում