Պուտինն ու Փաշինյանը հաստատել են Մոսկվայի և Երևանի առանձնահատուկ հարաբերությունները

13.06.2018, 20:33
Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պուտինն ու Փաշինյանը հաստատել են Մոսկվայի և Երևանի առանձնահատուկ  հարաբերությունները
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով Ռուսաստան է մեկնել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը։

Ինչպես հայտնում է ՌԴ ղեկավարի պաշտոնական կայքը, ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել են Մոսկվայի և Երևանի հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։

«Նկատի ունենալով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, գործակցության տարբեր ուղղությունների մեծ ծավալը` մեր հանդիպումները միշտ պետք են»,– ասել է Ռուսաստանի նախագահը Փաշինյանին Կրեմլում անցկացված բանակցություններում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առանձնահատուկ են»։ Նա ասել է, որ փոխգործակցության խորացման և ընդլայնման հույս ունի։

Փաշինյանը Մոսկվա է ժամանել հինգշաբթի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման կապակցությամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը, Փաշինյանը, ինչպես նաև պետությունների և կառավարությունների մի շարք այլ ղեկավարներ ներկա են լինելու առաջնության բացմանը «Լուժնիկի» մարզադաշտում։ -0-