ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Կարեն Կարապետյանին նշանակել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ:
Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը, ավելի վաղ նա զբաղեցնում էր Կենտրոն վարչական շրջանի հարկային տեսչության ղեկավարի պաշտոնը։ Աղբյուրի տեղեկություններով, Կարեն Կարապետյանը, որը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի քավորն է, ամենակոռումպացված մարդկանցից է:
Ինչպես գրում է թերթը, Կարեն Կարապետյանը նշանակումից կարճ ժամանակ անց հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Այս պահին նրա լիազորությունները կասեցված են, և նյութեր են նախապատրաստվում:
«Չի բացառվում, որ շուտով քրեական գործ կհարուցվի նրա մասով»,-գրում է թերթը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում