Փաշինյանը Սանասարյանին հանձնարարել է կատարել ԱԱԾ որոշումը

19.04.2019, 15:48
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին հանձնարարել է կատարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի որոշումը լիազորությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ։
Փաշինյանը Սանասարյանին հանձնարարել է կատարել ԱԱԾ որոշումը
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին հանձնարարել է կատարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի որոշումը լիազորությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ։ Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Հայաստանի պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին ապրիլի 18–ին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 308–րդ հոդվածի 1–ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա լիազորություններն այդ պաշտոնում դադարեցվել են։

Загружается новость ... "Право"

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին կատարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի 152–րդ հոդվածի 2–րդ մասի որոշումը` մեղադրյալի կողմից պաշտոնեական լիազերությունների ժամանակավոր դադարեցումը։ Վարչապետը չի պատրաստվում հանել Սանասարյանին պաշտոնից»,– ասաց Կարապետյանը։ -0-