Փաշինյանը պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք մեղադրանք կառաջադրվի Սերժ Սարգսյանին

19.04.2019, 22:24
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ պատասխանեց օգտատիրոջ հարցին:
Փաշինյանը պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք մեղադրանք  կառաջադրվի Սերժ Սարգսյանին
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ պատասխանեց օգտատիրոջ հարցին` նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:

«Մենք երբեք խնդիր չենք դրել դատապարտել այս կամ այն մարդուն, լինի դա Սերժ Սարգսյանը կամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Համաձայն եմ, որ հեղափոխության նպատակը բոլորի հավասարությունն է օրենքի առաջ: Բայց նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար պետք է ծանրակշիռ փաստարկներ լինեն»,- ասաց նա:

Загружается новость ... "Лево"

Փաշինյանը հայտնեց, որ այս պահին կալանավորված են Մանվել Գրիգորյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քննության փուլում են նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, նախկին պատգամավոր և ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը:
«Օրենքի առջև ոչ մեկ արտոնություններ չի ունենալու»,- ասաց նա:

Վարչապետը նաև ենթադրեց, որ, հնարավոր է, հարցը թաքնված ենթատեքստ է պարունակում, որը ենթադրում է հնարավոր համաձայնություն նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ:

«Կուլիսային որևէ գործարք չի լինելու: Եթե այդպիսի գործարքի մեջ մտնեմ, ապա դա կնշանակի, որ անիմաստ է ոչ միայն հեղափոխությունը, այլ նաև ամբողջ ապրածս կյանքը»,- ասաց Փաշինյանը: -0-