Փաշինյանը փակ խորհրդակցություն կանցկացնի Պաշտպանության նախարարությունում
15:01
25 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան աշխատանքային փակ խորհրդակցություն կանցկացնի Պաշտպանության նախարարությունում։
Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Նա միաժամանակ զերծ մնաց մանրամասներ հաղորդելուց։ -0-