536.6
7.56
476.68
+21
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը բացատրել է Երևանում ընտրողների ցածր մասնակցության պատճառները (ՎԻԴԵՈ)

17:11
23 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նյու Յորքի ճանապարհին գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում բացատրել է Երևանում ընտրողների ցածր մասնակցության պատճառները:

Հայաստանի ԿԸՀ տվյալներով, տեղական ժամանակով ժամը 14։00–ի տվյալներով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 201 268 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 23,72%–ը: Ընտրացուցակներում ներառված է 848 343 մարդ։

«Այս ընտրություններում չկա նախկին պրակտիկան, երբ մարդկանց բերում են «ԳԱԶել»-ներով և երթուղայիններով: Հույս ունեմ, որ ընտրողները միևնույն է` կգան ընտրատեղամասր: Սրանք բացառիկ ընտրություններ են և բացառիկ են նրանով, որ հենց մարդկանց ընտրությունն է ազդելու արդյունքի վրա»,- ասաց Փաշինյանը, նշելով, որ հենց դա էլ ինտրիգ է ստեղծում:

Загружается новость ... "Лево"

Վարչապետը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ինքը` ընտրական գործընթացը, ինչպես նաև ձայների հաշվարկը կանցնեն սիրո և հանդուրժողականության մթնոլորտում, բայց ընդգծեց, որ իրավապահ մարմինները, միևնույն է, զգոն են և շարունակում են կատարել իրենց աշխատանքը:

«Ընտրություններն այս պահին նորմալ են անցնում, ընդամենը երկու աննշան միջադեպ է եղել, բայց արդեն բոլորը հասկացել են, որ քաղաքացիների ազատ կամարտահայտմանը ոչինչ չի խանգարի, և միայն այդ որոշումից է կախված վերջնական արդյունքը»,– ասաց Փաշինյանը` կրկին կոչ անելով ակտիվ մասնակցելու «պատմական ընտրություններին»։

Հայաստանի վարչապետը նաև հայտնեց, որ հաջորդ անգամ նա ուղիղ եթեր կունենա արդեն Նյու Յորքից, ուր նա մեկնում է` մասնակցելու ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի 73–րդ նստաշրջանին։ Նա խոստացավ ներկայացնել ուղիղ եթերում իր դիրքորոշումն ինչպես քվեարկության ընթացքի, այլ նաև նախնական արդյունքների մասին։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:16
15 Հուլիսի 2019
«Սիրուն աղջի՞կ», թե՞ ծեր, ճաղատ և փորով. ինչպիսին պետք է լինի նոր Հայաստանի պաշտոնյան ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի
Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ նաև պատգամավորի այն արտահայտությանը, որը մեծ իրարանցում առաջացրեց հայ հասարակությունում։
17:28
15 Հուլիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում:
17:04
15 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ զինծառայողը բուժում ստանալուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս
Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
16:16
15 Հուլիսի 2019
ՃՈ ուժեղացված ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին ճանապարհային ոստիկանության ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել, որից հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ։
15:55
15 Հուլիսի 2019
Երկու լոուքոսթեր ավիաընկերություններ ցանկանում են մուտք գործել հայկական շուկա
Ryanair–ն ու Wizz Air–ը նախատեսում են դուրս գալ հայկական շուկա:
15:53
15 Հուլիսի 2019
Հայաստանում սպասվում է «օդի փողի» վերացում և ավիատոմսերի գնի նվազում
Հայաստանում կարող է վերանալ «օդի փողը», ավիատոմսերի գները կնվազեն:
15:12
15 Հուլիսի 2019
Հայաստանն աշխարհի ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում է
Հայաստանը ներառվել է բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում։
11:59
15 Հուլիսի 2019
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով ՀՀ Օմբուդսմեն Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ։
10:25
15 Հուլիսի 2019
Նախարար. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ
Լավ լուր Արայիկ Հարությունյանից. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ։
12:25
14 Հուլիսի 2019
Շոգ է լինելու. օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
17:02
13 Հուլիսի 2019
Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարել են ավելի քան 4 ժամ (ՎԻԴԵՈ)
Ավարտվել են հուլիսի 13-ին Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի մարման աշխատանքները
12:59
13 Հուլիսի 2019
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները (ՎԻԴԵՈ)
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները: