420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանի կառավարությունը լուծարում է Կարեն Կարապետյանի ստեղծած Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

19:41
14 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունն ուրբաթ նիստում որոշում կայացրեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման մասին։

Հիմնադրամը ստեղծվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ, իսկ կառույցին ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում, մասնավորապես, ռուսաստանաբնակ գործարար և մեկենաս Ռուբեն Վարդանյանը։

Կառավարության որոշման համաձայն, լուծարման ընթացակարգերի իրագործմանը հատկացվել է 33.29 մլն դրամ ($68,6 հազ)։

«Միջոցները կուղղվեն կառույցի լուծարման ընթացակարգերի կազմակերպմանը, աշխատավարձերի և այլ վճարումների իրականացմանը, այդ թվում` աշխատանքային պայմանագրերի վաղաժամ լուծարման համար»,– ասվում է որոշման մեջ։

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ կապված հարցը բարձրացվել էր դեռևս սեպտեմբերի 8–ին Մոսկվայում։ Այդ օրը գործարարների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև ըստ կարգավիճակի` հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ասաց, որ կազմակերպության ողջ գործունեության ընթացքում չի իրականացվել ոչ մի նախագիծ։

Դրան ի պատասխան Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Հայաստանի իշխանություններից նամակ է ստացվել Կենտրոնի փակման մասին։ Այդ կապակցությամբ նա նշեց, որ ընկերների հետ համատեղ վերջին 18 տարիների ընթացքում Հայաստանում ներդրել է ավելի քան 600 մլն դոլար և կարևորեց «երկխոսության ռեժիմի պահպանումը և միմյանց լսելը»։

Загружается новость ... "Право"

«Դուք իրավունք ունեք անելու ամենը, ինչ կապված է ձեր (պետական) կազմակերպությունների հետ, բայց եթե դա ստեղծվել է մասնավոր հատվածի հետ համատեղ, իսկ դուք նույնիսկ չեք հարցնում, այլ իրազեկում եք, որ պետք է փակեք, դա այդքան էլ հարգալից չէ»,– ասաց նա։

Սակայն ինչպես ավելի վաղ նշել էր Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, Կենտրոնը Հայաստանում սկսել է գործել 2017 թվականի հունվարի 12–ից, և դրա գործունեության արդյունքն այդ ժամանակահատվածում դարձել են 26 նախագծեր, որոնց իրագործումը զուգահեռ էր կենտրոնի կայացմանը։ Խաչատուրյանը միաժամանակ ընդգծել է, որ խոսքը երկարաժամկետ հեռանկար ունեցող ռազմավարական նախագծերի մասին է։

Նրա խոսքով, կառույցն աշխատել է նաև հարկային և մաքսային վարչարարության ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրագործման ուղղությամբ։

Խաչատուրյանն ավելացրել է, որ Կենտրոնը գրեթե չի ծախսել պետական միջոցներ` բացառությամբ իր աշխատավարձի, որը չի կազմում 6 մլն դրամ, ինչպես պնդում էր Փաշինյանը։ Նա նշել է նաև, որ հրաժարվել է պետական մեքենայից, իսկ Կենտրոնի տարածքի վարձակալությունն իրականացվել է մասնավոր միջոցներով։ Ինչ վերաբերում է աշխատողների աշխատավարձերին, ապա թիմի հիմնական մասն աշխատավարձ էր ստանում դրամաշնորհային միջոցներից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ