416.84
4.2
391.44
+16
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. ամենակարևորն այն է, որ ժողովուրդը որոշեց իրադարձությունների ընթացքը

21:18
30 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի ընտրությունների նախօրեին հայտարարեց, որ կարևոր չէ, թե ով կընտրվի Ազգային ժողովի կողմից:

«Հայաստանի իրադարձությունները զարմացնում և հիացնում են աշխարհը, ստիպում են մտածել: Մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի Հայաստանի վարչապետ: Սակայն ամենակարևորը դարձավ այն, որ երկրում կա ժողովուրդ, որը որոշեց իրադարձությունների ընթացքը: Կարևոր չէ, թե ով կլինի Հայաստանի վարչապետ: Կարևորն այն է, որ այժմ իշխանության ղեկին ժողովուրդն է»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա, գլխավորն այն է, որ ժողովուրդն իրեն զգաց իր երկրի տերը:

Загружается новость ... "Право"

«Եվ դա դարձավ մեր «թավշյա» հեղափոխության գլխավոր արդյունքը: Կարևոր չէ, թե վաղն ինչ տեղի կունենա Ազգային ժողովում, կարևորը Հայաստանի քաղաքացու հաղթանակն է: Վաղն այս հրապարակում պետք է տոնակատարություն տեղի ունենա, որի ժամանակ ժողովուրդը հաղթանակ կտոնի»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց նաև, որ մայիսի 1-ին ժամը 11:00-ից մարդիկ հավաքվում են Հանրապետության հրապարակում, որտեղ տեղադրված էկրանների վրա ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ԱԺ նիստը:
«Ձեր թույլտվությամբ մենք պատգամավորական կազմով կգնանք այդ նիստին մասնակցելու, և նիստից անմիջապես հետո կմիանանք ձեզ այստեղ, այս հրապարակում: Անկախ արդյունքներից, մենք նիստից հետո կգանք այստեղ եւ միասին կտոնենք մեր հաղթանակը»,- ասաց Փաշինյանը, ավելացնելով, որ ժողովուրդը տոնելու է հաղթանակ հիասթափության, արտագաղթի, թուլության և անորոշության նկատմամբ:
«Մեր երազանքները սկսում են կատարվել, մենք արդեն չենք երազում ազատ և երջանիկ Հայաստանի մասին, մենք այնտեղ ապրում ենք»,- ասաց Փաշինյանը:

Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես վարչապետի թեկնածու։
Ապրիլի 28–ին ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրի վարչապետի ընտրություններում։ Նույն օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում։ ՀՅԴ–ն ևս որոշում է ընդունել աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
22 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Ուշադրոյթյուն․ Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
15:18
22 Ապրիլի 2024
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
13:42
22 Ապրիլի 2024
7 անձ է ձերբակալվել Տավուշում միջպետական ճանապարհը փակելու ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
«Մարտական եղբայրություն» ՀԿ–ի 7 անդամներ ձերբակալվել են Տավուշում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
12:18
22 Ապրիլի 2024
Լարված իրավիճակ Ոսկեպարում․ տավուշցիները փորձում են արգելել ականազերծումը
Ոսկեպարում այս րոպեներին լարված իրավիճակ է։ Տավուշցիները հավաքվել են և փորձում են թույլ չտալ ականազերծումը
11:15
22 Ապրիլի 2024
Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում
Տավուշցիները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում
10:34
22 Ապրիլի 2024
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ