Օպերայի մոտակայքի սրճարաններն ապամոնտաժվում են (ՎԻԴԵՈ)

13.03.2019, 12:53
Օպերայի սրճարաններն ապամոնտաժվում են:
Օպերայի մոտակայքի սրճարաններն ապամոնտաժվում են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Օպերայի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը սկսվեց։

Загружается новость ... "Лево"

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը` հրապարակելով տեսանյութ։

Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։

Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։–0–