Նոր թղթադրամներ` նոր «դեմքերով». ԿԲ-ն մանրամասներ է ներկայացրել
12.07.2017,
00:30
Երրորդ սերնդի կոմպոզիտային նոր թղթադրամներ շրջանառության մեջ կդրվեն Հայաստանում 2018 թվականին:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երրորդ սերնդի կոմպոզիտային նոր թղթադրամներ շրջանառության մեջ կդրվեն Հայաստանում 2018 թվականին:
ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ:
Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:
Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը:
ԿԲ-ն հունիսի 27-ին որոշում է կայացրել հաստատել երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագրերը և պաշտպանիչ հատկությունները: Կարգավորիչը նշել է, որ դրանց տպագրության համար կհայտարարվի միջազգային թենդեր` եվրոպական առաջատար տպագրատների մասնակցությամբ: Կոմպոզիտային թղթադրամները կմշակվեն ԿԲ հատուկ պահանջներին համապատասխան:
Մասնավորապես, նոր դրամանիշերը կունենան պաշտպանիչ բարձր հատկություններ, ավելի ամուր կլինեն, ինչը նախատեսում է դրամական շրջանառության ծախսերի կրճատում:
ԿԲ-ն հիշեցնում է, որ 2018 թվականին կնշվի հայկական դրամի 25-ամյակը: Գործող դրամանիշերն աստիճանաբար դուրս կմղվեն: 100 հազար անվանական արժեքով երրորդ սերնդի թղթադրամներ չեն թողարկվի` հաշվի առնելով Հայաստանում անկանխիկ հաշվարկների ծավալների աճը և անվանական խոշոր արժեքի թղթադրամների դուրս մղման մասին վկայող միջազգային փորձը:
100 հազար անվանական արժեքի թղթադրամները կմնան շրջանառության մեջ այնքան, մինչև որ մաշվածության պատճառով դուրս բերվեն:
ԿԲ խորհրդի նիստը, որը վարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է երրորդ սերնդի թղթադրամների թեմաները`հազար դրամ` Պարույր Սևակ, 2 հազար դրամ` Տիգրան Պետրոսյան, 5 հազար դրամ` Վիլյամ Սարոյան, 10 հազար դրամ` Կոմիտաս, 20 հազար դրամ` Հովհաննես Այվազովսկի, 50 հազար դրամ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: -0-

Загружается новость ...
"Право"