Նոր նշանակում է կատարվել Հայաստանի ոստիկանությունում

29.11.2016, 11:06
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժինը նոր պետ ունի:
Նոր նշանակում է կատարվել Հայաստանի ոստիկանությունում
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժինը նոր պետ ունի, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ է նշանակվել ոստիկանության կապիտան Էդգար Ջանոյանը»,– ասվում է հաղորդագրությունում։

Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ոստիկանության գնդապետ Արմեն Մալխասյանը, ով աշխատանքից ազատվել էր սեփական դիմումի համաձայն։ Էդգար Ջանոյանն աշխատում է նույն վարչությունում։ -0-