ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով տեղափոխվել է ապրելու Հայաստանում։ Այս մասին հայտնել է ինքը` Նիկոլա Ազնավուրը լրագրողներին Գյումրիում կայացած «Ավրորա» միջոցառման ժամանակ։
Նա նաև անդրադարձել է Գյումրիի հատուկ մթնոլորտին, ասելով, որ այդ քաղաքն իր համար միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել։ «Մենք ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և արդեն ոչ առաջին անգամ։ Եվ մարդիկ, չնայած իրենց սուղ հնարավորություններին, այնպիսի սեղաններ էին գցում, այնքան մեծ հոգով»,– ասել է մեծ շանսոնիեի որդին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում