National Geographic–ն ընդգրկել է Երևանը գուրմանների համար գրավիչ քաղաքների ցանկում
13.01.2017,
15:59
Հեղինակավոր National Geographic ամսագիրը կազմել է համեղ սնունդ ունեցող, բայց դրանով քչերին հայտնի քաղաքների վեցյակը:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հեղինակավոր National Geographic ամսագիրը կազմել է համեղ սնունդ ունեցող, բայց դրանով քչերին հայտնի քաղաքների վեցյակը, որում ներառված է նաև Երևանը:
Ֆրիլանսեր լրագրող Նենսի Գափթոնն այցելել է Երևանում և համտեսել է տարբեր կերակրատեսակներ կենտրոնում գտնվող մի շարք հայտնի ռեստորաններում ու սրճարաններում։ Նա հատկապես ուշադրություն է դարձրել ավանդական տոլմային և, իհարկե, խորովածին: Այս տեսանկյունից լրագրողն առանձնացրել է Պռոշյան փողոցը` անվանելով այն Խորովածի փողոց (Barbecue street)։
Գափթոնին Երևանում հատկապես դուր է եկել Կասկադը՝ իր բազմաթիվ հյուրընկալ սրճարաններով:
Հայտնի է, որ, բացի Երևանից, ցանկում ներառված են նաև Բուդապեշտը (Հունգարիա), Դեթրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վելինգթոնը (Նոր Զելանդիա): -0-