Մոտ 11,4 հազար դիմորդ կմասկացի ՄՊՔ-ին Հայաստանում

24.05.2016, 13:52
Հայաստանում Միասնական պետական քննությունների (ՄՊՔ) առաջին փուլին կմասնակցի 11 հազար 375 դիմորդ:
Մոտ 11,4 հազար դիմորդ կմասկացի ՄՊՔ-ին Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Միասնական պետական քննությունների (ՄՊՔ) առաջին փուլին կմասնակցի 11 հազար 375 դիմորդ, հաղորդել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:

«Այս ցուցանիշը հաշվի է առնում միայն այն դիմորդներին, ովքեր հայտեր են ներկայացրել կենտրոնացված քննություններ անցկացնող բուհերում: Այս թվի մեջ ներառված չեն Կոնսերվատորիայի, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի, Կինոյի և թատրոնի, Գեղարվեստի ակադեմիայի, Ճարտարապետության և շինարարության ազգային ակադեմիայի դիմորդները, ովքեր հանձնելու են կենտրոնացված ներբուհական քննություններ», - նշեց Մելիքյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա ընգծեց, որ դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 400-ով, ընդ որում, ավելացել է Սյունիքի և Տավուշի մարզերից, ինչպես նաև Ղարաբաղից դիմորդների քանակը:

«Դեռ նախորդ տարի վերանայվել են բոլոր առարկաների թեստերի շտեմարանները: Այժմ կարող ենք նշել, որ դրանց հետ կապված ոչ մի խնդիր չկա: Դիմորդների, մասնավորապես, անապահով ընտանիքներից երեխաների համար թեստերը հասանելի դարձնելու համար բոլոր առաջադրանքները տեղադրված են մեր կայքում: Բացի այդ, Կրթության նախարարության ֆինանսավորման շնորհիվ հանրապետության բոլոր դպրոցները ստացել են յուրաքանչյուր շտեմարանի երկուական օրինակ», - ընդգծեց Մելիքյանը:

Նա ավելացրեց, որ կառավարությունը հաստատել է հանրապետության բոլոր բուհերի մասնագիտությունների, ընդունելության քննությունների, անվճար և վճարովի տեղերի ցուցակները:

Մելիքյանը նաև ընդգծեց, որ քննական գործընթացի հեշտացման համար Կենտրոնն անցկացրել է անվճար փորձնական քննություններ: «Մոտ 5 հազար դիմորդ Հայաստանից կարողացան այս տարի մասնակցել փորձնական քննությունների», - ավելացրեց նա:

Մելիքյանի խոսքով, այս տարի ՄՊՔ-ի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կարգապահությանը: Նա ընդգծեց, որ այն դիմորդները, ովքեր քննության ժամանակ կփորձեն օգտվել տարբեր սարքերից և գաջեթներից, կհեռացվեն քննություններից։

«Նախորդ տարի մենք գանգատներ ենք ստացել, որ դիմորդներն անգիր են արել առաջադրանքների պատասխանները, այդ իսկ պատճառով այս տարի որոշել ենք, թողնելով նույն առաջադրանքները, փոխենք դրանց թվերը: Այդպիսով, անգիր անել հնարավոր չի լինի», - նշեց Մելիքյանը:

Նա նաև ընդգծեց, որ առաջին ՄՊՔ-ն տեղի կունենա հունիսի 3-ին, վերջինը ` հունիսի 24-ին: Մելիքյանն ընդգծեց, որ այս տարի ամբողջ Հայաստանում կգործեն 30 քննական կենտրոններ, որոնցից 10-ը` Երևանում: «Բոլոր կենտրոններն արդեն պատրաստ են առաջին քննությանը», - ընդգծեց նա: -0-