Մահացել է ականի պայթյունից վիրավորում ստացած հայ զինծառայողը
29.11.2016,
15:20
Մահացել է կես տարի առաջ ականի պայթյունից վիրավորում ստացած Նարեկ Ասատրյանը:
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մահացել է կես տարի առաջ ականի պայթյունից վիրավորում ստացած Նարեկ Ասատրյանը` այդպես էլ գիտակցության չգալով, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել»,– գրել է Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում, ավելացնելով, որ Ասատրյանը վիրավորում է ստացել ոչ թե ապրիլյան պատերազմի ժամանակ, այլ ավելի ուշ։
«Գլխի շրջանում ականի պայթյունից վնասվածք էր ստացել: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էին: Վեց ամիս է` պայքարում էինք նրա կյանքի համար, բայց ոչինչ չստացվեց»,- ասել է «Մուրացան» զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։ -0-