ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց համաքաղաքացիներին Քաղաքացու օրվա առթիվ:
Հայաստանը շաբաթ օրն առաջին անգամ նշում է Քաղաքացու օրը:
«Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով»,- գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում:
Ավելի ուշ Փաշինյանն ուղիղ եթեր դուրս եկավ և ցույց տվեց, թե ինչպես են քաղաքացիները տոնում իրենց օրը: «Քաղաքացին կրկին փակել է Մաշտոցի պողոտան»,- գրել է Փաշինյանը, ավելացնելով, որ այն քաղաքացունն է:
Քաղաքացիների հետ բազմաթիվ սելֆիներից հետո վարչապետն այցելեց Մաշտոցի պուրակում թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես:
Տոնական օրը սկսվել է ծառատունկով և կավարտվի գալա համերգով և հրավառությամբ: Օրվա ընթացքում ամբողջ քաղաքով կանցկացվեն մշակութային և սպորտային միջոցառումներ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում