«Խոզի գրիպից» մահվան 3 դեպք Հայաստանում. Առողջապահության նախարարություն

08.01.2016, 12:23
Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով երեք դեպք H1N1 վարակի ենթատեսակից (խոզի գրիպ):
«Խոզի գրիպից» մահվան 3 դեպք Հայաստանում. Առողջապահության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով երեք դեպք H1N1 վարակի ենթատեսակից (խոզի գրիպ), «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Երկու դեպքում մահը վրա է հասել սիրտ–անոթային հիվանդությունների բարդացումից, մեկ դեպքում` այն պատճառով, որ հիվանդը բուժօգնության է դիմել շատ ուշ։ Բոլոր դեպքերն արձանագրվել են նախորդ տարվա դեկտեմբերին»,– նշում է Առողջապահության նախարարությունում առկա աղբյուրը։

Առողջապահության նախարարության տվյալներով, հունվարի 7–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է 515 մարդ սուր շնչառական վարակով, 126–ին ախտորոշվել է թոքաբորբ։

Հայաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, ՍՇՎ–ի և գրիպի դեպքում անհապաղ դիմել բժիշկի։ -0-