ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Կենտրոն» վարչական շրջանի նորանշանակ թաղապետ Վիկտոր Մնացականյանը շրջել է իրեն վստահված տարածքով, գրում է «Հրապարակ» թերթը։
Նա նախընտրել է չպատասխանել այն հարցին, թե ինչ ժառանգություն է նրան բաժին ընկել նախորդից, բայց այնուամենայնիվ նշել է, որ խնդիրները շատ են` սկսած փողոցային առևտրից մինչև գովազդ։
Մատնացույց անելով ռեստորաններից մեկի գովազդային վահանակը` նա ասաց, որ դա կոչվում է «տեսանելի աղբ, իսկ կենտրոնում դա շատ է»,– ասաց Մնացականյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում