Կարեն Կարապետյանն ու բողոքող ուսանողները համաձայնության չեկան
09.11.2017,
20:35
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և բողոքող ուսանողները համաձայնության չեկան բանակից տարկետման հարցով։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և բողոքող ուսանողները համաձայնության չեկան բանակից տարկետման հարցով։ Այդ մասին Կարապետյանի հետ հանդիպման ավարտին հայտնեց «Հանուն գիտության զարգացման» խմբի համակարգող Դավիթ Պետրոսյանը։
«Զինվորական ծառաության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրինագծով նախատեսվում է սահմանափակել տարկետման իրավունքը պետպատվերով սովորող ուսանողների համար։ Հոկտեմբերի 27–ին Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց այդ նախագիծը։ Այն դարձել է հասարակական դժգոհության ալիքի պատճառ։
«Վարչապետը մեզ առաջարկեց ներկայացնել օրենքի վերաբերյալ մեր պահանջներն Ազգային ժողովում դրա վերջնական հաստատումից հետո։ Իսկ մենք կարծում ենք, որ դրանք պետք է դիտարկվեն նախապես և միանգամից ընդգրկվեն վերջնական օրինագծում։ Միայն այդ ժամանակ այն կարող է ընդունվել»,– ասաց Պետրոսյանը։
Նա նշեց նաև, որ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը խախտվել է, քանի որ Կարապետյանից բացի, հանդիպմանը ներկա էին պաշտպանության և գիտության և կրթության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Լևոն Մկրտչյանը։
«Տարօրինակ է, որ երեկ այդ նախարարությունների ներկայացուցիչները մեզ ասում էին, որ մեզ հետ այլև քննարկելու ոչինչ չունեն, բայց այսօր ներկա էին վարչապետի հետ մեր հանդիպմանը»,– ասաց Պետրոսյանը։
Հանդիպման մյուս մասնակիցները նույնպես նշեցին, որ բողոքի ակցիաները շարունակվելու են նաև վաղը։ Նրանք կոչ արեցին ԵՊՀ–ի բոլոր ուսանողներին միանալ և բոյկոտել պարապմունքները։
Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։ –0–

Загружается новость ...
"Право"