ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմինը հունիսի 15-ին հաստատել է նահանգի 2017-18 թվականների բյուջեն, որում ներառել է Ամերիկայի հայկական թանգարանին 3 մլն դոլարի հատկացումը։
Ինչպես գրում է
«asbarez» օրաթերթը, այս հատկացումը գումարվելու է նախկինում օրենսդիր մարմնի կողմից արդեն հատկացված մեկ միլիոն դոլարին, այսպիսով ընդհանուր ֆինանսավորումը 4 մլն դոլար կկազմի:
Թանգարանի խորհրդի համանախագահ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, շնորհակալություն հայտնելով աջակցության համար, վստահեցրել է, որ դրա շնորհիվ թանգարանը պատմության մեջ կմտնի որպես մշակութային և կրթական կենտրոն, որով Քալիֆոռնիայի բնակիչները կհպարտանան:
Ամերիկայի Հայկական թանգարանը, որը կրթական և մշակութային կենտրոն է դառնալու, նախատեսվում է կառուցվել Գլենդելում: -0-