ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային խումբ է ստեղծվել ռուսական ավիատեխնիկայի` Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումներ անցկացնելու համար։ Փորձարկումները կանցկացվեն Հայաստանի բարձրալեռնային շրջաններում շոգ եղանակին։
Ինչպես հայտնում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը նախօրեին ընդունել է Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենների տեղակալներ Ռուբեն Եսայանին և Օլեգ Ստրադոմսկուն, ինչպես նաև «ԻԼ» ԲԲԸ գլխավոր կոնստրուտկոտ Նիկոլայ Տալիկովին։
Загружается новость ... "Лево"
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են, որ Իլ-76–ի և Մի-38–ի փորձարկումները Հայաստանում կտևեն մոտ մեկ տարի։
Դրանք կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիացիայի ոլորտում գործակցության ընդլայնմանը։ -0-