ՀՐԱՏԱՊ. Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանի գազի գինը մինչև 150 դոլար հազար խմ–ի դիմաց
07.04.2016,
19:21
Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը մինչև 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը մինչև 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, հինգշաբթի ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով։
«Մինչ այդ գազի գինը կազմում էր 165 դոլար, այժմ այն իջեցվել է մինչև 150 դոլար։ Բանակցությունները շարունակվում են։ Կազդի դա, արդյո՞ք, վերջանական սպառողի վրա, առայժմ քննարկվում է»,– ասաց հայ վարչապետը։ –0—