ՀՀ ՊԵԿ–ում կաշառքով աշխատանքի չեն վերցնում. ՊԵԿ փոխնախագահ

23.05.2016, 17:48
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեում կաշառքի դիմաց աշխատանքի տեղավորվելու հնարավորությունը բացառվում է:
ՀՀ ՊԵԿ–ում կաշառքով աշխատանքի չեն վերցնում. ՊԵԿ փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեում կաշառքի դիմաց աշխատանքի տեղավորվելու հնարավորությունը բացառվում է, երկուշաբթի լրագրողներին ասաց Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը։

Կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` պետական կառավարման համակարգի օպտիմալացման հիմնարար պահանջներից մեկն է: Դրանցից են նաև մենաշնորհների դեմ պայքարը, բյուջեի տնտեսող ռեժիմի անցնելը, գործուղումների համար նախատեսված և ներկայացուցչական ծախսերի կրճատումը:

Ալավերդյանը հայտարարեց, որ Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի առաջացման պատճառները բոլորին հայտնի են: «Եթե պետական կառավարման աշխատակազմի աշխատակիցները սոցիալապես պաշտպանված չեն, իրենց անհատական և ընտանեկան կարիքները հոգալու համար անհրաժեշտ աշխատավարձ չեն ստանում, կոռուպցիոն ռիսկեր կլինեն անընդհատ», - կարծում է Ալավերդյանը:

Նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ինչ ժամկետներում Հայաստանում կվերանա կաշառակերությունը, սակայն վստահեցրեց, որ արդյունքները տեսանելի կլինեն երկարաժամկետ հեռանկարում:

Ալավերդյանն առաջարկեց չանձնավորել Հայաստանում կաշառակերության խնդիրը: «Որքան քիչ շփվեն տեսուչները տնտեսվարող սուբյեկտների հետ, այնքան քիչ կլինեն կոռուպցիոն ռիսկերը: Այդ առումով, 2016 թ.-ին «սառույցը տեղից շարժվել» է, սակայն կաշառակերության դեմ պայքարը պետք է համակագային բնույթ կրի», - ասաց Ալավերդյանը:

Ի պատասխան լրագրողի հարցին` նա հայտնեց, որ իր տարեկան եկամուտը կազմում է 15 մլն դրամ (մոտ 31,4 հազար դոլար): -0-