ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

18.08.2020, 22:23
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը:

Համապատասխան որոշումը հրապարակվել է վարչապետի որոշումներում: 

Загружается новость ... "Лево"

Կառավարության մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին, որ խոսքը Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի մասին է:

Վաղարշակ Հարությունյանը 1999-2000թթ.-ին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:

2019թ.-ի օգոստոսին ՀՀ նախագահը չեղարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրայանի հրամանը՝ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից զրկելու մասին:-0-