419.96
4.23
389.72
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պետք է հաղթահարի հիասթափությունը և ավելի ակտիվ լինի քաղաքական մարտադաշտերում. քաղաքագետ

13:10
10 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանին այսուհետ անհրաժեշտ կլինի ամրապնդել և զարգացնել բազմավեկտոր քաղաքականությունը, առավելագույնը քաղի ցանկացած իրավիճակից և ավելի ակտիվ լինի քաղաքական մարտերի այն բոլոր դաշտերում, որտեղ կան ազգային շահեր, կարծում է քաղաքագետ, «Forbes» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի կոլումնիստ, պատմական գիտությունների թեկնածու Արեգ Գալստյանը:

Դրա համար, նշեց քաղաքագետը, որակյալ դիվանագիտություն է պետք` կադրեր և տեղեկատվական ապահովում: «Մեզ չպետք է հուզի այն, թե ինչ ասացին ամերիկացի կամ ռուս դիվանագետները, մեզ պետք է մտահոգի այն, թե ինչ չասացին հայկական դիվանագիտական գերչատեսչությունների ներկայացուցիչները», - գրել է Գալստյանը Facebook սոցցանցի իր էջում:

Փորձագետը նշեց, որ վերջին իրադարձությունները առաջացրին հայերի մեծ հիասթափությունը շատ ու շատ հարցերում, սակայն ստիպեցին ավելի պրագմատիկ մոտենալ երևություներին: «Եվ ի՞նչն էր մեզ խանգարում դա ավելի վաղ անել: Բարեկամներ, մեզ ոչ ամերիկացինարը, ոչ ռուսները, ոչ էլ ֆրանսիացիներն են խանգարել: Մեղադրել ուրիշներին նրա համար, որ նրանք ասում են մի բան, անում մեկ այլ` դատարկ խոցակցություններ են: Ինչու՞: Դա քաղաքականություն է, որտեղ չկան հավերժ դաշնակիցներ, ընկերներ և գործընկերներ: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Արդեն ժամանակն է հասկանալ այդ պարզ աքսիոմը և դադարել զբաղվել վերլուծելով, թե ինչ արեցին սրանք ու չարեցին մյուսները»,- ասել է Գալստյանը:

Կարևորագույն առաջնահերթությունների թվում նա նշել է Հայաստանի տնտեսական կուրսը, ռեսուրսների ներդրումը ոչ միայն պաշտպանության, այլ նաև գիտության մեջ, մտավոր ռեսուրսների կենտրոնների ստեղծման մեջ:

Նրա կարծիքով, հարկ է նաև մասնակի սուբյեկտայնություն վերադարձնել սփյուռքահայությանը: «Անշուշտ, դա բարդ խնդիր է: Այդ իմաստով սկզբունքորեն կարևոր է ԱՄՆ-ում պետականամետ լոբբիի ձևավորումը Հասարակական գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեի օրինակով: Այլ կերպ ասած`ստեղծել սփյուռքի մի այնպիսի կառույց, որի համար Հայաստանի շահերը կլինեն ամենից բարձր: Լկտի է հնչու՞մ: Անշուշտ: Մյուսները բացասական կնայե՞ն: Թքած»,- ասել է քաղաքագետը:

Բացի այդ, Գալստյանը կարծում է, որ Հայաստանը պետք է պրագմատիկ և հետևողականորեն օգտագործի առկա բոլոր արտաքին ռեսուրսները: «Մենք ինչպես ուզես կարող ենք վերաբերվել Քիմ Քարդաշյանին և Դեն Բիլզերյանին, բայց նրանց հնարավորություններն ու ազդեցությունն օգտագործել Հայաստանի շահերի համար պարզապես պարտավոր ենք: Այդ մարդկանց միայն մեկ թվիթը ստիպեց թուրք և ադրբեջանցի դիվանագետներին անհանգստանալ ավելի, քան Կոնգրեսում հայկական լոբբիի համատեղ ջանքերը»,- նշել է քաղաքագետը:

Նա նաև առաջարկում է ստեղծել վետերանների գործերով հատուկ կոմիտե` այնտեղ որպես հոգաբարձուների ներառելով հայտնի գործարարների: «Վետերաններն ու նրանց ընտանիքները ոչնչի կարիք պետք է չունենան»,- ասել է Գալստյանը:–0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
11:52
03 Ապրիլի 2024
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել (ՎիԴԵՈ)
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել․ ՎիԴԵՈ
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
19:37
01 Ապրիլի 2024
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
17:25
01 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ կգործարկվի
14:51
01 Ապրիլի 2024
Հայաստան են ժամանել ամերիկացի ռազմական հրահանգիչներ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն