ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. change.org կայքում խնդրագիր է հայտնվել, որով պահանջ է ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարությանը` ուշադրությունն դարձնել սերիալներին, որոնցով հեղեղված է հայկական հեռուստատեսության եթերը:
Մեկ օրվա ընթացքում սերիալներին «ոչ» է ասել 35 մարդ:
«Դադարեք մեր ուղեղները խցանել»,- կոչ է անում խնդրագրի հեղինակ Նունե Հովսեփյանը:
Նրա կարծիքով, հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալները չեն կրում որևէ մշակութային, բարոյական և հոգևոր արժեք, ինչպես նաև ճանաչողական չեն:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է Հովսեփյանը, խնդրագիրը վերաբերում ինչպես հայկական, այնպես էլ հնդկական արտադրության սերիալներին:
«Մշակույթի նախարարությունը լիովին իրավունք ունի ազդելու պետական ալիքների վրա: Ինչ վերաբերում է մասնավոր ալիքներին, ապա այստեղ իրավիճակը փոքր-ինչ այլ է, սակայն լուծում գտնել հնարավոր է, եթե մարդիկ աջակցեն խնդրագրին», - ասաց նա:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին նման խնդրանքներով հաճախ են դիմում: Մասնավորապես, վերջին հարցազրույցներից մեկում նա ասել է, որ թվային դարաշրջանում անհնար է որևէ մեկին արգելել արտադրել և ցուցադրել սերիալներ:
Загружается новость ...
"Право"
Նրա խոսքով, տեղական հեռուստաալիքները պետք է հենվեն ոչ թե «պահանջարկն է ծնում առաջարկ» սկզբունքի վրա, այլև իրենց առաջարկով պահանջարկ ձևավորեն:
«Ձևավորելով պահանջարկն այսօր` մենք կրթում ենք վաղվա քաղաքացիներին, այսինքն, հեռուստաալիքի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ կրթում է վաղվա սերնդին», - ասել Ամիրյանը:
Նրա կարծիքով, խնդիր լուծումը հետևյալն է` հեռուստաալիքների ղեկավարները պետք է իրենց հեռուստադիտողին որպես այլընտրանք բարձր արվեստ ներկայացնեն, որ հեռուստադիտողն ընտրության հնարավորություն ունենա: -0-