484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է Գյումրիում ընտանիքի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատը
12:22
18 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն է մեկնարկել ուրբաթ Գյումրու ռուսական ռազմակայանի տարածքում։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը։ Վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա, տեղում մահացել էին, իսկ վեց ամսական փոքրիկը մահացել էր մեկ շաբաթ հետո հիվանդանոցում։
Հանցագործության կատարման համար մեղադրանքներն առաջադրվեցին 102–րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նա ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանի մոտակայքում և ընդունել իր մեղքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Դատական դեպարտամենտը, դատական նիստը բաց է լինելու, իսկ մուտքը` ազատ։

Վալերի Պերմյակովի դատավարությունն ուղիղ հեռարձակմամբ դիտեք այստեղ>>

Հասարակական կարգի և նիստերի դահլիճում ու դրա սահմաններից դուրս մասնակիցների անվտանգության ապահովմամբ զբաղվում են Հայաստանի ոստիկանության ծառայողները և հայ դատական կարգադրիչները։

Հաշվի առնելով դատական նիստերի դահլիճում տեղերի սահմանափակ լինելը` ռազմակայանի տարածքում երկու վրան է տեղադրվել, որոնցից մեկը նախատեսված է ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։ Վրաններում դատական նիստին կարելի է հետևել ուղիղ հեռարձակմամբ հատուկ էկրաններով։

Հայաստանի դատական դեպարտամենտում կարծում են, որ արտագնա նիստի անցկացումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից և արդար դատական վարույթի իրավունքի արդյունավետ իրավունքի երաշխիքներ է տալիս։

Վալերի Պերմյակովն իրեն առաջադրված առաջին մեղադրանքով 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:34
20 Նոյեմբերի 2017
Դենդրոպարկ կստեղծվի Բյուրականի աստղադիտարանի տարածքում
Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ։
18:32
20 Նոյեմբերի 2017
Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է գործող վարչապետի հրաժարականի հավանականությունը
ՀՀԿ խմբակցության ղեկավարը մեկնաբանել է Կարեն Կարապետյանի հրաժարականի հավանականությունը։
17:18
20 Նոյեմբերի 2017
Երևանի խաչմերուկներից մեկում կգործարկվի լրացուցիչ տեսախցիկ
Լրացուցիչ տեսախցիկ կգործարկվի Երևանի խաչմերուկներից մեկում։
16:19
20 Նոյեմբերի 2017
Սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. մեկ անձ ձերբակալվել է
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ,կատարվել զննություններ, առգրավումներ:
14:35
20 Նոյեմբերի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի. սպասվում է ձյուն
Հայաստանում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի:
10:46
20 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը երկվորյակների պապիկ է դարձել
Հայաստանի էներգետիկայի փոխանարար Հայկ Հարությունյանը կրկին հայրիկ է դարձել։
16:14
19 Նոյեմբերի 2017
Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզաբանում են ներկայացրել մետրոյում զինված անձի և պայթյունի վերաբերյալ
Կիրակի Երևանի մետրոպոլիտենում իսկական իրարանցում էր:
15:16
19 Նոյեմբերի 2017
Հայաստանին ձնե ցիկլոն է մոտենում
Հայաստանին ձյան ցիկլոն է մոտենում։
12:38
19 Նոյեմբերի 2017
Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնական փողոցներում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներում։
10:30
18 Նոյեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:03
17 Նոյեմբերի 2017
Երևանում բռնություն է գործադրվել ոստիկանի նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է
Երևանում բռնություն է գործադրվել ոստիկանի նկատմամբ:
17:35
17 Նոյեմբերի 2017
Աշխատանքի տոնավաճառ` բոլորի համար
Այսօր ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա 2017թ. միջոցառումների շրջանակում կայացավ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ: