477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՔԱԳՎ ղեկավարը Հայաստանում ավիատոմսերի գների կտրուկ նվազում է խոստացել
20:25
17 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը խոստացել է Հայաստանում ավիատոմսերի գների կտրուկ նվազում։

Հայաստանում սոցիալական ցանցերը վերջին ժամանակներում լի են օգտատերերի նյարդային գրառումներով այն մասին, որ ավիաընկերություններն անհիմն կերպով բարձրացնում են ավիատոմսերի գներն արձակուրդների ամենաթեժ սեզոնում։ Բանն այն է, որ Երևան ժամանելով մի գնով, նրանք ստիպված են կրկնակի, իսկ երբեմն նույնիսկ եռակի ավելի վճարել հետադարձ տոմսի համար։ Սակագների ամենաակնհայտ փոփոխությունը դիտվում է Ռուսաստանի տարբեր ուղղություններում։

Որոշ օգտատերերի կարծիքով, ավիաընկերությունները դիտավորությամբ գներ են բարձրացնում` հաշվի առնելով բարձր պահանջարկը։ Մարդիկ հայտարարում են իրական մրցակցության բացակայության մասին և պահանջում են կառավարությունից միջամտել իրավիճակին։

«Գների ներկայիս աճը խոսում է սեզոնայնության և զբոսաշրջային հոսքի կտրուկ աճի մասին, ինչն այլ երկրներում ավելի հավասարակշռված է, սակայն արդեն սեպտեմբերի երկրորդ կեսից Հայաստանում ավիատոմսերի գները կտրուկ կնվազեն` գրեթե 2-3 անգամ»,– ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով, ավիատոմսերի գների աճը պայմանավորված է երկու պատճառներով, որոնցից մեկն օբյեկտիվ է և բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ աշխարհին` զբոսաշրջային սեզոնները պիկային ժամանակահատվածներ ունեն։

Загружается новость ... "Право"

Նա նշեց, որ Հայաստանում նմանատիպ պիկերը նշվում են հուլիսի կեսից և մինչև ամառվա վերջ և նոր տարվա նախօրեին, երբ աճում են ոչ միայն ավիատոմսերի, այլ զբոսաշրջային ինդուստրիայի մյուս բաղադրիչները։

«Երկրորդ բաղադրիչը, որն ազդել է ավիատոմսերի գների աճի վրա, «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում տարվող պարբերական աշխատանքն է»,– ասաց Ավետիսյանը։
Նա միաժամանակ բացառեց, որ ավիաընկերությունների միջև հայկական շուկայում գների բարձրացման պայմանավորվածություն կա, նշելով, որ շուկայում բարձր մրցակություն է գործում։

«Այս պահին Հայաստանում բավականին դիվերսիֆիկացված ավիաշուկա է, և մենք ընթանալու ենք դրա հետագա ազատականացման ճանապարհով»,– ասաց Ավետիսյանը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
24 Սեպտեմբերի 2017
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան. ջերմաստիճանը կնվազի, կտեղան անձրևներ
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան։
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ: