Փոթորկային քամի է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին. ՀՀ ԱԻՆ
02.12.2016,
13:33
ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվող քամու ուժգնացման մասին:
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվող քամու ուժգնացման մասին:
«Հանրապետության տարածքում տաք և ցուրտ օդային զանգվածների բախումով պայմանավորված` այսօր և դեկտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, պոռթկումները` մինչև 20-25մ/վրկ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Oդերևութաբանական hամաշխարհային կազմակերպության ընդունած Բոֆորտի 12 բալանոց սանդղակի համաձայն, քամի ուժգնության մոտավոր գնահատականով փոթորկային է համարվում 9 բալանոց քամին, որի ուժգնությունը կազմում է 20,8-24,4 մ/վ: Ցամաքում հնարավոր հետևանքների ցանկում են ոչ մեծ, այդ թվում` շենքերի կտուրների վնասվածքներ: -0-