ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովն ուրբաթ արտահերթ նիստում միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների մասին օրինագիծը:
Փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ զինվորական ստաժում մարտական հակառակորդի ուժերի հետ բախումների պահերին հերթապահության ժամանակահատվածները հաշվարկվեն կրկնակի չափով:
Загружается новость ...
"Право"
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի խոսքով, տվյալ լրացումը տարածվում է ոչ միայն զինծառայողների, այլ նաև մյուս զորատեսակների վրա, ինչը պայմանավորված է նրանով, որ հերթապահություն են տանում նաև ոստիկանության զորքերը:
Նաև հստակեցվում են կենսաթոշակներ ստանալու ժամկետները:
Բացի այդ, կարգավորվում են օտարերկրյա ընկերություններում աշխատած քաղաքացիների կենսաթոշակային վճարումները: Եթե մինչ օրս վճարումներն իրականացվել են այն արժույթով, որով քաղաքացին աշխատավարձ է ստացել, ապա օրինագծի ընդունումից հետո դրանք կիրականացվեն դրամներով: -0-