416.84
4.2
391.44
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ընտրությունները կարող են անցկացվել վեբ–տեսախցիկների առկայությամբ. պատգամավոր

17:11
29 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ընտրական օրենսգրքի նոր նախագիծն ընտարտեղամասերում վեբ–տեսախցիկների տեղադրման և քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման հնարավորություն է ընձեռում, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

«Իշխող կուսակցությունը դեմ չէ քվեարկության ընթացքի առցանց հեռարձակմանը, համարելով, որ դա կօգնի վստահություն ներշնչել ընտրական գործընթացներին և ցրել ընտրությունների թափանցիկության կասկածները»,– ասաց Ավետիսյանը։

Սակայն, պատգամավորի խոսքով, ընտրություններին հետևելու այս մեթոդը շատ ծախսատար է, և իշխանությունները պետք է վստահ լինեն, որ այն կարդարացնի իրեն, իսկ ընտրությունների արդյունքներից դժգոհների թիվը կպակասի։

Իր հերթին խորհրդարանի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նշեց ընտրատարածքներում առցանց հեռարձակումների նպատակահարմարությունը։

«Այդ որոշումը ոչ մի կերպ չի խախտում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Հակառակը, ընտրողները կարող են վստահ լինել, որ ընտրությունների արդյունքները չեն կեղծվի»,– ասաց նա։

Խաչատրյանը նշեց նաև, որ ամենամեծ խախտումները գրանցվում են քվեարկածների` հասարակությունից թաքնվող ցուցակների հետ շահարկումների դեպքում։

«Ընտրությունների ժամանակ իրավախախտումները նվազագույնի հասցնելու համար, նախևառաջ, պետք է բացել հենց այդ ցուցակների նկատմամբ հասանելիությունը։ Ոչ ոք չի հավատում, որ դրանց գաղտնիությունը պայմանավորված է քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ»,– ասաց նա։

Ընտրական նոր օրենսգրքի քննարկումները մեկնարկել են Հայաստանում մարտի 18–ից։ Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրության բարեփոխմամբ և խորհրդարանական իշխանավարման անցնելով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:40
23 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
14:26
23 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար
13:47
23 Ապրիլի 2024
Ցուցարարները փակել են Երևան–Սևան մայրուղին՝ աջակցելով տավուշցիներին
Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ ի աջակցություն Տավուշի մարզում տարածքների հանձնման դեմ բողոքող ցուցարարներին
12:36
23 Ապրիլի 2024
Այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար
Ուշադրություն․ այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու
12:14
23 Ապրիլի 2024
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը հայ–ադրբեջանական սահմանին
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա
21:15
22 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
22 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Ուշադրոյթյուն․ Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
15:18
22 Ապրիլի 2024
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
13:42
22 Ապրիլի 2024
7 անձ է ձերբակալվել Տավուշում միջպետական ճանապարհը փակելու ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
«Մարտական եղբայրություն» ՀԿ–ի 7 անդամներ ձերբակալվել են Տավուշում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
12:18
22 Ապրիլի 2024
Լարված իրավիճակ Ոսկեպարում․ տավուշցիները փորձում են արգելել ականազերծումը
Ոսկեպարում այս րոպեներին լարված իրավիճակ է։ Տավուշցիները հավաքվել են և փորձում են թույլ չտալ ականազերծումը
11:15
22 Ապրիլի 2024
Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում
Տավուշցիները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում